-
21.10.2019|
21:27
Հոկտեմբերի 21-22-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն՝ նախարարը հանդիպումներ է ունենալու բրիտանացի գործընկերների և բրիտանական ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
-
21.10.2019|
21:26
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ քրդերը լքում են Սիրիայի հյուսիսում գտնվող անվտանգության գոտին, բայց նրանց կողմից հրադադարի խախտումները շարունակվում են:
-
21.10.2019|
21:26
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններ և աջակցության խոսքեր զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում
-
21.10.2019|
21:25
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Նա իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
-
21.10.2019|
21:24
Պեկինում հոկտեմբերի 21-ից 23-ին միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉԺՀ:
-
21.10.2019|
21:24
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի թեկնածուներից մեկը համարվող Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի առաջադրվի դեկտեմբերին կայանալիք պատրիարքական ընտրություններում:
-
21.10.2019|
21:23
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:
-
21.10.2019|
21:22
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը անհիմն է համարում հայտարարությունները, թե Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Աժժ դիմումի քննությունը Բարձր դատարանի կողմից մերժվելուց հետո Թովմասյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում։
-
21.10.2019|
21:21
«Իրանը կտրականապես դեմ է Սիրիայի տարածքում թուրքական ռազմական հենակետերի ստեղծմանը»՝ Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
-
21.10.2019|
21:17
2020թ. հունիսի 6-ին Երևանում կմեկնարկի Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը։ Այն կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։